Արոնյանը Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում դեռևս 4-րդն է

Արոնյանը Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում դեռևս 4-րդն է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները  2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարում կայացան 4-6-րդ տուրերը: Նախ Արոնյանը զիջեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, այնուհետ կիսեց միավորը համապատասխանաբար Պենտալա Հարիկրիշնայի և Ջեֆրին Սյոնի հետ:

Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում ընթանում է 4-րդ տեղով: Առաջատարը Մագնուս Կարլսենն է:

Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն, Ջեֆրին Սյոն, Ալիռեզա Ֆիրուջան և Պենտալա Հարիկրիշնան։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

19 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով