Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 10 դեպք. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 10 դեպք. Արցախ/Տեղեկատվական շտաբ

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 10 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Մեկ դեպք էլ հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակակիրը Ասկերանի շրջանի Դաշուշենի համայնքի բնակիչ է: Հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Առողջացել է 8 քաղաքացի:Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 404 մարդու մոտ, որից 337-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել:Մինչ այսօր կատարվել է 14 043 փորձանմուշի հետազոտություն:

82 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով