Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված արարողությանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված արարողությանը

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի Օղակաձև զբոսայգում մասնակցել է մայրաքաղաքի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել Ստեփան Շահումյանի արձանի պատվանդանին: Նա մեկ անգամ ևս կարևորել է տոնի խորհուրդը՝ ընդգծելով, որ կառավարությունը շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը մայրաքաղաքի խնդիրները ողջամիտ ժամկետներում լուծելու և զարգացման նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:

80 total views, 3 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով