Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 17 նոր դեպք. Արցախ/Տեղեկատվական շտաբ

Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 17 նոր դեպք. Արցախ/Տեղեկատվական շտաբ

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 17 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտի, 3-ը Շուշիի, 1-ը Դաշուշենի, 2-ը Քարվաճառի, 1-ը Բրաջուրի բնակիչներ են, 1-ն էլ ՀՀ քաղաքացի: Շահումյանի շրջանի 3 քաղաքացիների և ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:Առողջացել է 1 քաղաքացի:Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 421 մարդու մոտ, որից 338-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 81, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:Թեստավորումների նպատակով 202 նմուշառում է իրականացվել:Մինչ այսօր կատարվել է 14 245 փորձանմուշի հետազոտություն:

110 total views, 1 views today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով